27 Փետրվարի, 2022

Երեկ՝ փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 23:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Երևան-Սևան  ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Արտակ Մաթևոսյանի վարած BMW X 5 և Աշոտ Փարսադանյանի վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

kotayk

Լրահոս