3 Ապրիլի, 2024

HAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 31-ին գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության  Տավուշի մարզային վարչություն է դիմել Երևանի բնակիչ 28-ամյա Հովիկ Ս․-ն և հայտնել, որ «Հաղարծին» վանքից իջնող ճանապարհին նկատել է, որ իր կողմից շահագործվող, կայանված վիճակում գտնվող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ապակիները կոտրել և այնտեղից գողացել են 2 պայուսակները, որոնց մեջ եղել են բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական և գումար:

Արդեն տեղում ոստիկաններին ու պարեկներին Հովիկ Ս․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 15։50-ից մինչև 16։20-ն ընկած ժամանակահատվածում «Հաղարծին» վանական համալիրի ճանապարհին՝ համալիրի մոտակայքում կայանված, իր կողմից փաստացի շահագործվող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ դռան ապակին կոտրել և մեքենայի սրահից գողացել են իր կնոջը և վերջինիս մորաքրոջ աղջկա պայուսակները, որոնց մեջ եղել է անձնագիր, փախստականի կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթեր, «Արցախբանկի» բանկային քարտեր, 10 հազարից 15 հազար դրամ գումար, վարորդական իրավունքի վկայական:

Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչակն վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հովիկ Ս․-ն «Նաիրի» բժշկական կենտրոնի «քիթ-կոկորդ-ականջաբանության» բաժանմունքի օրդինատորներից է։

kotayk

Լրահոս