18 Հունիսի, 2022

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ս. Վարդանյանը, վերջինիս ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 55-ամյա Վարդան Վարդանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի և վաշտի հրամանատար Ալեքսանյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի 3-րդ դասակի պարեկները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի ավագ հետաքննիչ Ռոման Հարությունյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Կարապետյանի գլխավորությամբ:

kotayk

Լրահոս