Այսօր՝ դեկտեմբերի 20-ին ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները ծառայության ընթացքում Դավիթաշենի կամրջի գետնանցումի, որը բարձրանում է դեպի Արաբկիր վարչական շրջանի Գևորգ Էմինի փողոց, բետոնե սյան տակ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ոստիկաններն ու քննիչները նշված գետնանցումի աստիճանավանդակի բետոնե սյան տակ հայտնաբերել են տղամարդու դի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը թափառաշրջիկ էր և հնարավոր է՝ հանկարծամահ է եղել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։