11 Հունիսի, 2020
 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 11 մլն 488 հազար դոլարի չափով:
Բանն այն է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ եւ հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում փոփոխություն է կատարվել: Եվ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումն էլ կավելանա ավելի քան 39.9 մլն դոլարից մինչեւ 60 մլն դոլարի չափով՝ համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով:
Բացի այս, փոփոխությամբ ավելացվում է նաեւ Հայաստանի ներդրումը՝ 5.8 մլն դոլարից մինչեւ 7.9 մլն դոլար։ Ի դեպ, լրացուցիչ ֆինանսական միջոցներն ուղղված են տնտեսական աճի եւ ծրագրի մշակման նպատակների առավել արդյունավետ իրագործմանը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխությունը ստորագրվել է այս տարվա մայիսի 13-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից: Իսկ, ահա, Համաշխարհային բանկը մեկ տարի ժամկետով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը: Համաշխարհային բանկի եւ ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար»:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս