21 Օգոստոսի, 2020

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դպրոցները կբացվեն սեպտեմբերի 15-ից, իսկ 1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից:

Չնայած, որ ԿԳՄՍ նախարարությունը ուղեցույցի վերջնական տարբերակն այսօր է հրապարակել, դպրոցներում մեկնարկել է նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները:

168.am-ը եղավ մայրաքաղաքի մի քանի դպրոցներում՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ գործընթաց է այս պահին կատարվում:

Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշխատակիցը տեղեկացրեց՝ չնայած, որ ուղեցույցն այսօր են ԿԳՄՍ-ից ստացել, նախապատրաստական աշխատանքներն ավելի վաղ էին սկսել.

«Դպրոցի մուտքի մոտ աշակերտներին կջերմաչափենք, բոլոր հարկերում հերթապահող ուսուցիչներ կլինեն»: Աշխատակիցները ներկայացրին դպրոցի կենսաբանության և քիմիայի լաբորատորիաների նոր կահավորումը՝ ծորակներով դասասեղանները:

Ավելին

kotayk

Լրահոս