4 Օգոստոսի, 2021

Թուրքիայում հրդեհների պատճառները որքանով, որ հետաքրքիր են էրդողանական վարչախմբի համար, նույնքանով պետք է հետաքրքրեն մեզ որպես պետություն։

Ժամանակակից աշխարհում պատերազմները և հակամարտությունները հիբրիդային բնույթի են, ինչը ենթադրում է բազմազան գործիքակազմերի կիրառություն այդ թվում թշնամուն իր իսկ թիկունքում անզուգաչափ հարված հասցնելը։
Մեր տարածաշրջանում Ադրբեջանն, ըստ էության, վերածվել է էրդողանական վարչախմբի արբանյակի կամ գործակատարի, հետևաբար Բաքվի բռնապետի բոլոր հակամարդկային գործողությունների համար պատասխան պետք է տա նաև Թուրքիայի ներկայիս ծավալապաշտ վարչակարգը, որի ոտքերի տակ հնարավոր ագրեսիայի դեպքում հողը պետք է այրվի նաև ուղղակի իմաստով։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս