22 Հոկտեմբերի, 2019

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի ամենաինտրիգային հարցը «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջարկված նախագիծն է` ուժային կառույցների ղեկավարների նշանակման մասին, որը երկրորդ ընթերցում է անցնելու և հնարավորություն է տալու 25 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացու, որը 4 տարի ապրել է Հայաստանում, դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ: ԲՀԿ-ից հարցրինք` նախագծին կո՞ղմ են քվեարկելու։

Հարցը վերջնական կորոշվի քվեարկության օրը, այնուհանդերձ, մենք պայմանավորվածություն ունենք «Լուսավոր Հայաստանի» հետ, որ, որպես ընդդիմություն, փոխադարձաբար, ներկայացված օրինագծերին կողմ ենք քվեարկելու»:

Օրինագծի ընդունումից հետո ուժային կառույցները, որոնք տևական ժամանակ ղեկավարում են ԺՊ-ները, ղեկավար կունենան։ Ոստիկանապետի հավանական թեկնածուների թվում է Հունան Պողոսյանը, ԱԱԾ-ի դեպքում Ռուստամ Բադասյանի կողքին շրջանառվում է ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի անունը, ում հետ վարչապետն ուղիղ է աշխատում: Վերջինս, ի տարբերություն Արթուր Վանեցյանի, անխոնջ միջոցառումներ է ձեռնարկում իշխանությունների «հակառակորդների» նկատմամբ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Լրահոս