16 Նոյեմբերի, 2018

«Հրապարակ» թերթը գրել է.

«ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս թեկնածուների այնպիսի կրիզիս է եղել ու շտապողականություն, որ ոչ անցողիկ համարներում ընդգրկել են մարդկանց, որոնց կարծիքն անգամ չեն հարցրել։ Մենք տեղեկացանք, որ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անակնկալի է եկել իր անունը ցուցակում տեսնելով․ նրան գրել են 27-րդ հորիզոնականում։

Բանն այն է, որ Ռաֆիկ Գրիգորյանը մերժել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու կուսակցության առաջարկը, ինչը նա մեզ հետ զրույցում հաստատեց պատճառաբանելով, որ ասպարեզն ուզում է զիջել երիտասարդներին։ Փոխարենը ցուցակում ընդգրկվել են եւ ռեյտինգայինով կառաջադրվեն մյուս նախկին մարզպետները, օրինակ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Իսկ Լոռվա նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը ցուցակում 11-րդն է»։

Մանրամասները թերի այսօրվա համարում

 

 

Լրահոս