8 Նոյեմբերի, 2018
  «Հրապարակ» թերթը գրում է.

«Ո՞վ է Կոտայքում «ասողը» մարզպետ Ռոմանոս Պետրոսյա՞նը, թե՞ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հարցրինք մարզպետին վկայակոչելով լուրերը, որ Սասունն է որոշում ով դառնա գյուղապետ, ով հրաժարական ներկայացնի և այլն։ «Չկա նման բան»։

Այսինքն Դուք եք «ասողը»։ «Մեր մարզում չկա նման հասկացողություն, ես կատարում եմ օրենքով ինձ վերապահված լիազորությունները, որեւէ այլ կողմնակի միջամտություն չեմ ընդունում, և չկա էլ նման բան»։ Ապա խոստովանեց․ «Եթե նայեք մարզպետարանի կադրային քաղաքականությանը, մասնավորապես հայեցողական պաշտոնները, ապա կտեսնեք իմ շրջապատի, մեր քաղաքական շրջապատի, անցյալ տարվա քաղաքական գործունեություն ծավալած գործիչներից է բաղկացած»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս