«Հրապարակ» թերթը գրում է.
«Շիրակի «ՔՊ»-ական մարզպետ Կարեն Սարուխանյանն ուշագրավ գիտելիքների տեր անձնավորություն է: Օրեր առաջ նա հանձնարարել է փակել «Գյումրիի ներառական փուռը», որտեղ հաշմանդամներ են աշխատում, քանի որ քաղաքաշինական ինչ-որ նորմերի խնդիրներ կան:
Երբ նրան ասել են չենք կարող, փռի բացումը հովանավորել և մասնակցել է Սվիտալսկին, նա զայրացել է Ռուսաստանի դեսպանն ինչ գործ ունի մեր փռի հետ: Նրան բացատրել են, որ Սվիտալսկին ոչ թե Ռուսաստանի դեսպանն է, այլ Եվրամիության: Նա հետաքրքրվել է իսկ Եվրամիությունը ո՞ր երկիրն է: Երբ օրեր անց պարզել է, որ փուռը չի փակվել, հայտարարել է. «Երևի Ստանիսլավսկին հարցը լուծեց»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
10