«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոր իշխանությունը ԲՀԿ-ին «վտարում» է խորհրդարանի նոր կորպուսի իրենց նախկին աշխատասենյակներից, որտեղ այսուհետ նստելու են «Իմ քայլի» պատգամավորները, բացառությամբ այն հանձնաժողովների նախագահների ու տեղակալների, որոնց աշխատասենյակները տեղակայված են այդ կորպուսում։ Դրանք, որպես կանոն, 2-3 սենյականոց աշխատասենյակներ են, որտեղ հնարավոր է երբեմն մինի-նիստեր հրավիրել։
Իսկ ԲՀԿ-ականներն ամբողջությամբ կտեղափոխվեն դահլիճի մի կողմը Ծառուկյանի ու ԲՀԿ խմբակցության աշխատասենյակների հատված, որտեղ գտնվում էին նաև նախորդ գումարման գեներալների սենյակները։ Մանվել Գրիգորյանի երկսենյականոցն էլ բաժին է հասել ոչ թե Վարդան Ղուկասյանին, այլ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: