«Իրավունք»-ը գրում է․
Մեծանուն գրող, հրապարակախոս, արցախյան ազատագրական պայքարի ակունքներում կանգնած ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ բոլորեց 90-ամյակը: Թե ինչպես է մտավորականը նշել տարեդարձը, «Իրավունք» բացառիկ մանրամասներ է պարզել որդուց՝ հայտնի վիրաբույժ ՀԱՅԿ ԲԱԼԱՅԱՆԻՑ:
— Պարոն Բալայան, ինչպե՞ս եք նշել հայրիկի տարեդարձը:
— Մեր երկրի այս ծանր վիճակով եւ իր առողջական խնդիրներով պայմանավորված՝ մեծ շուքով, ինչ-որ ռեստորանում չենք նշել, այլ տանը: Բայց տարեդարձն անցավ շատ ջերմ, ուրախ մթնոլորտում՝ ընտանիքի անդամների, թոռնիկների հետ:
— Ումի՞ց է շնորհավորանքներ ստացել 90-ամյա Բալայանը:
— Ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր հատվածներից զանգերի տարափ էր: Շնորհավորանքներ է ստացել թե՛ գրչակիցներից, թե՛ գաղափարակիցներից, թե՛, պարզապես, իր բարին կամեցողներից: Ես էի անընդհատ հեռախոսազանգերին պատասխանում, միացնում էի բարձրախոսը, որպեսզի ինքն էլ լսեր: Գրողների միությունից է շնորհավորական նամակ ստացել, անգամ բարոնուհի Քերոլայն Քոքսն է իր բարեմաղթանքները հղել: Շատերն օրվա ընթացքում այցելեցին՝ թեկուզ 5-10 րոպեով նրան տեսնելու, ձեռքը սեղմելու եւ շնորհավորելու համար:
— Իսկ ինչպե՞ս է հիմա պարոն Բալայանի առողջական վիճակը:
— Որ այսպես մնա, էլի, փառք Աստծո: Կարեւորը՝ թող մեր կողքին լինի: Իրականում մենք բոլորս ավելի շատ ենք ուրախացել՝ հոբելյանի առթիվ, որովհետեւ սկսած իր 50 տարեկանից, միշտ անհանգստանում էինք հայրիկի առողջության համար: Երկու վիրահատություն է տարել, անցել արցախյան ծանրի տարիների բովով: Նա անբացատրելի ռեժիմ ուներ, միշտ վախենում էինք, որ իրեն մի բան կլինի: Բայց, փառք Աստծո, 90 տարեկանն ենք նշում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
![](https://lurer.com/disc/12-02-25/aaeef7d636c5d7afcf9c46e53a875897.jpg)
![](https://lurer.com/disc/12-02-25/5587ab6d9f8b098669cc886d1a6f0c01.jpg)
![](https://lurer.com/disc/12-02-25/aaeef7d636c5d7afcf9c46e53a875897.jpg)
![](https://lurer.com/disc/12-02-25/5587ab6d9f8b098669cc886d1a6f0c01.jpg)