«Ե՞րբ եք պատրաստվում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին կամ անունը փոխել, կամ Արարատ Միրզոյանին փոխել»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Դրան վրդովված արձագանքեց Արարատ Միրզոյանը՝ ասելով. «Շատ-շատ էժան եք»;
Նիստը վարող Ալեն Սիմոնյանն էլ անջատել տվեց ընդդիմադիր պատգամավորի միկրոֆոնը՝ ասելով. «Ես ձեզ առաջարկում եմ՝ չափի մեջ մնալ, որովհետև կսկսեմ նմանատիպ օրինակներ բերել»:
Փաշինյանը մոտեցավ ամբիոնից և նշեց. «Պարոն Մանուկյան, եթե ինձ տրված լիներ լիազորություն անուններ փոխելու, ես նախ կսկսեի ձեզնից և ձեր քաղաքական առաջնորդներից և վստահ եմ՝ այդ լիազորությունը այլ մարդկանց նկատմամբ օգտագործելու որևէ առիթ չէի ունենա, որովհետև նման առիթ գոյություն չէր ունենա: Իսկ ձեր դեպքում ինչու եմ ասում, որովհետև դուք եք այդ առիթը ստեղծում, և այդ առիթը ստեղծեցիք հենց հիմա»: