«Իրավունք» թերթը գրում է.
«Այն, ինչի դեմ պայքարում էին վաղեմի ընդդիմադիր մերօրյա իշխանավորները, այսօր, կարծես, մոռացել են և ընդունել չինովնիկի կեցվածք:
Մեր ունեցած տեղեկություններով իշխանական պատգամավորներին վերին օղակներից հրահանգել են քիչ խոսել լրատվամիջոցների հետ կամ առնվազն տարբերակել յուրայիններին և ոչ յուրայիններին:
Իսկ անհրաժեշտության դեպքում խոսելուց առաջ նախ թույլտվություն հարցնել խմբակցության ղեկավարությունից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
8