Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում Աբովյան-Արզնի ավտոճանապարհի միջնամասում դեմ դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Արմեն Անդրեասյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Արարատ Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Ա. Անդրեասյանը, Opel-ի ուղևորներ Երևանի բնակիչներ, 32-ամյա Նունե Կ.-ն ու 3-ամյա Արայիկ Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում։
7