Մասնավորապես, «Ժամանակ»-ի տեղեկություններով, նա համակարգ է վերադարձրել Հայկ Ավագյանին, որը ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի ժամանակ եղել է Մաքսանենգության բաժանմունքի պետ:Նա նաեւ բարեկամական կապեր ունի Կառլոս Պետրոսյանի հետ եւ Էդուարդ Մարտիրոսյանի ընկերն է:
Հայկ Ավագյանը ժամանակին 2002-2003 թվականներին ռեկետ անելու համար գործից հեռացվել էր:
Ընդ որում, իր պաշտոնավարման ժամանակ այն աստիճան էր վարկաբեկվել, որ հեռացվելուց հետո այդպես էլ պետական որեւէ համակարգում աշխատանքի չընդունվեց:
Բայց այսօր, պարզվում է ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն ցանկանում է նրան վերադարձնել իր նախկին պաշտոնին:
Մեր տեղեկություններով Հայկ Ավագյանի գործը նշանակման փուլում է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում