«Դատական համակարգում ստեղծված անհասկանալի ու քաոտիկ իրավիճակի պատճառով մի շարք դատավորներ, ընդ որում ոչ հին, կոռումպացվածները, այլ երիտասարդները, աստիճանաբար պատրաստվում են լքել դատական համակարգը: Նրանցից շատերը ներկայումս սովորում են փաստաբանական դպրոցում, որպեսզի ստանան փաստաբանական արտոնագիր ու զբաղվեն փաստաբանությամբ:
Մասնավորապես ներկայումս փաստաբանական դպրոցում են սովորում դատավորներ Մխիթար Պապոյանը, վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին եւ մի քանի այլ գործող երիտասարդ դատավորներ: Փաստաբանական դպրոցում սովորում են նաեւ բազմաթիվ գործող դատախազներ, քննիչներ:
Նրանք բոլորը պատրաստվում են զբաղվել ավելի «անշառ» գործով, ինչպիսին է փաստաբանությունը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում