«Կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ մինչև տարվա վերջ աշխատանքից «լավով» ազատվելու դիմումներ են գրելու մի շարք համայնքների ղեկավարներ, որոնց թվում են Արթիկի, Մարալիկի, Գավառի և մի շարք այլ քաղաքների քաղաքապետեր։
Մասնավորապես Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի օրերը հաշված են, քանի որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում թույլ են տրվել մի շարք լուրջ խախտումներ և եղել են սկանդալային դեպքեր, մասնավորապես` «ժուչոկներ» տեղադրելու հայտնի գործը։
Մեր տեղեկություններով մոտ ժամանակներս ՔՊ Արթիկի կառույցի երիտասարդները սկսելու են քաղաքապետի պաշտոնանկության պահանջով ակցիաներ անցկացնել։
Հիշեցնենք, որ Վարագյանի անունը մշտապես կապված է եղել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում