«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն այս ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 15-ին հրապարակված օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործով ձերբակալվել է մի կին, որի անունը, նախաքննական գաղտնիությամբ պայմանավորված, չենք հրապարակում:
Բանն այն է, որ ձերբակալված կնոջ հայտնած տվյալներն իրավապահներին հնարավորություն են տալու քրեական գործով մի շարք բացահայտումներ անել: Ավելին «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել նաև այն մասին, որ սույն քրեական գործի շրջանակում նախաքննական մարմինը Ֆրանսիայից մի շարք անձանց է հրավիրել Հայաստան հարցաքննության:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նախաքննության այս փուլում քրեական գործով որևէ տեղեկություն հրապարակման ենթակա չէ»,-գրում է թերթը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում