Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության հանդիպման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի թեմային:
«Ղարաբաղում տեղի ունեցածն իսկապես մեծ ողբերգություն է: Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել ձեռք բերված փոխզիջումն ու արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ համաձայնություններին հասնելը:
Հույս ունեմ, որ մեր կողմից ձեռնարկված քայլերը կտանեն Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների օգտին հաստատվող երկարաժամկետ խաղաղության»,-ասել է Պուտինը: