12 Հոկտեմբերի, 2022
«Հրապարակ» թերթը գրում է.
 «Համաձայն դիվանագիտական որոշ աղբյուրների որոշում է կայացվել, որ 2023 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, եթե մինչ այդ նրանք ստորագրեն խաղաղության պայմանագիրը։

Հիշեցնենք, որ շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելի ցանկության համաձայն Խաղաղության նոբելյան մրցանակը պետք է հանձնվի այն մարդուն, «ով կկատարի ամենամեծ կամ ամենաարդյունավետ աշխատանքը ազգերի մեջ եղբայրություն հաստատելու, մշտական զորքերի վերացման կամ նվազեցման, խաղաղության համագումարների անցկացման եւ խթանման համար»։

1990 թվականից ի վեր ամեն տարի այս մրցանակը հանձնվում է դեկտեմբերի 10-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Չենք բացառում, որ այս լուրերը` 2023 թ. մրցանակակիրների մասին, հատուկ են տարածում, քանի որ աշխարհաքաղաքական կենտրոնները մեզնից առավել շահագրգիռ են, որ օր առաջ ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը եւ իրենց պատկերացումներով խաղաղություն հաստատվի տարածաշրջանում: Բայց նաեւ չի կարելի բացառել, որ նման խոստումներով փորձում են կողմերին շահագրգռել` նրանց փառասիրությունն արթնացնելով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։ 

Լրահոս