«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Այսօր «Մարիոթում մեկնարկելու է «Դատական իշխանությունը որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը, որը կազմակերպում է ԵԽ-ն:
Ելույթ են ունենալու իշխանությունների սրտի ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Կարեն Անդրեասյանը, ՀՀ իշխանությունների հովանավորը ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին, ԵԽ պաշտոնյաներ, Լիտվայի ՍԴ նախագահը, եւրոպացի այլ պատվիրակներ։ Ներկա են լինելու արեւմտյան դեսպանները, մեծ թվով սորոսականներ, Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները, Էդմոն Մարուքյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ այլք, հիմնականում իշխանական դեմքեր։
Հրավիրված չէ ընդդիմությունը և Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը կամ Փաստաբանների դպրոցի ղեկավար, նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։ Միջոցառումը փակ է լրագրողների համար։ Չի բացառվում, որ ընդդիմությունն էլ նույն սցենարով շրջափակի «Մարիոթը»»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: