«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից. «փոխգործակցության զարգացման նպատակով պաշտոնական այցով» լինել Ռուսաստանում: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա կմեկնի հոկտեմբերի 9-ին:
Որոշ տեղեկություններով, հրավերի նպատակը վերջին շրջանում Հայաստանում ծավալվող իրադարձություններն են, հակառուսական ալիքի աճը եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները։ Արդյոք ՌԴ-ում փորձո՞ւմ են, ի դեմս Ալեն Սիմոնյանի, իշխանության իրավահաջորդ պատրաստել․ երեկ հարցրել են Սիմոնյանին։ Նա ասել է, թե այցը վաղուց էր պլանավորված` կապ չունի վերջին իրողությունների հետ
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:
12