«Իրավունք» թերթը գրում է․
«ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է հունիսի 8-ին անցկացնել խորհրդարանական լսումներ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին թեմայով:
Հիշեցնենք, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող «Քաղաքացիական օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է արդեն խոշորացված 13 համայնք միավորել եւ դարձնել ընդամենը հինգ միավորված համայնք: Ընտրություններն անցկացվելու են Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու եւ Սյունիքի մարզերում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
4