«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նիստին, որի ժամանակ նաեւ ելույթ է ունենալու։ Հայաստանից Նյու Յորք մեկնած պատվիրակությունը 12 հոգուց է բաղկացած։
Փաշինյանից բացի, գործուղման են մեկնել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը եւ 8 անձ վարչապետի աշխատակազմից։ Նշենք, որ միջոցառմանը մասնակցում է նաեւ ՌԴ արտգործնախարար Լավրովը: Փոխարենը Իլհամ Ալիեւը չի մասնակցելու»։
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:
5