4 Հունիսի, 2022

 «Փաստ» օրաթերթը գրում է .

«Euractiv» հրատարակության հրապարակման համաձայն, Ուկրաինայից փախստականներ ընդունելու եվրոպացիների ոգևորությունը, որը նկատվում էր ռուսական հատուկ գործողության առաջին ամիսներին, աստիճանաբար թուլանում է, և դա՝ հատկապես Ռուսաստանին ավանդաբար համակրող երկրներում։ Օրինակ՝ Բուլղարիայում ուկրաինացիների նկատմամբ դրական է վերաբերվում բնակչության միայն 38 %-ը, իսկ 18 %-ը՝ բացասական։

Սլովակիայում տեղի են ունեցել առաջին բողոքի ցույցերը՝ կապված ուկրաինացիներին հատուկ արտոնությունների տրամադրման հետ (անվճար երթևեկություն հասարակական տրանսպորտով, անվճար սննդի չեկեր և այլն)։ Արևել յան Եվրոպայի շատ երկրներում արդեն գրանցվել են նման այցելուների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումներ։ «Euractiv» -ը, շատ կանխատեսելիորեն, փորձում է նման միջադեպերը բացատրել որպես աջ արմատական կուսակցությունների գործունեություն և ռուսամետ «քարոզչության» կողմից «ֆեյքերի» տարածում։ «Անցանկալի», «ոչ ուկրաինացի» փախստականների նկատմամբ խտրական վերաբերմունքի թեման շարունակում է զարգանալ, ուստի, ըստ հրապարակումների, Ուկրաինայի հարյուրավոր գնչուներ գործնականում ոչ մի օգնություն չեն ստանում Արևելյան Եվրոպայի երկրներում։

Նրանցից շատերն ունեն Հունգարիայի քաղաքացիություն (հիմնվելով 2011 թվականի Հունգարիայի օրենքի՝ քաղաքացիություն տրամադրելու պարզեցված ընթացակարգի վրա), սակայն Բուդապեշտն իրեն պարտավորված չի համարում ընդունել սեփական քաղաքացիներին իր տարածքում՝ նկատի ունենալով ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Միևնույն ժամանակ, Հունգարիայի քաղաքացիությունը հիմք է Չեխիայում, Սլովակիայում և Լեհաստանում գնչուներին ժամանակավոր պաշտպանություն չտրամադրելու համար:

Արդյունքում գնչու ընտանիքները գնացքներով շրջում են Արևել յան Եվրոպայի երկրների միջև և քնում երկաթուղային կայարաններում: Որպես այլընտրանք, Պրահայում նրանք ոստիկանական հսկողության ներքո տեղավորված են քաղաքի ծայրամասի փակ վրանային ավանում: Չեխիայի առողջապահության նախարար Վ.Վալեկի խոսքով, եթե պետությունը ժամանակավոր կացարան տրամադրի գնչուներին, ապա շատ չեխեր գործադուլ կանեն։ Այդ վերաբերմունքն ակնհայտորեն հակասում է գնչուների հավասարության, ներառման և մասնակցության 2020-2030 թվականների ռազմավարական ծրագրին, որը մշակվել է ԵՀ-ի կողմից և լայնորեն ընդլայնվել ԵՄ-ում: Այս տարվա մայիսի սկզբին «Politico» հրատարակության խմբագիրները հրատարակել են ծավալուն հոդված «Ապաստանի քաղաքականությունը ԵՄ-ում. վեճեր և ձգձգումներ» վերնագրով։ Հոդվածի հիմնական թեզն այն է, որ ուկրաինացի փախստականների նկատմամբ վերաբերմունքը բացառություն է, այլ ոչ թե ընդհանուր կանոն ԵՄ միգրացիոն պրակտիկայում, և մեկ անգամ ևս ցույց է տալիս եվրոպացիների ռասիզմն ու այլատյացությունը:

Ուկրաինացիներին ցույց տրվող ընդունելությունը կտրուկ հակասում է Սիրիայից և Աֆղանստանից ապաստան հայցողների նկատմամբ վերաբերմունքին, թեև ԵՄ-ն անմիջականորեն է ներգրավված եղել այդ երկրների զինված հակամարտությունների մեջ: Միևնույն ժամանակ, փորձագետները և ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք հարցազրույց են տվել լրագրողներին, շատ հոռետեսորեն են տրամադրված ԵՄ միգրացիոն քաղաքականության «շրջադարձային կետի» վերաբերյալ: Ներկայիս ճգնաժամը, նրանց կարծիքով, չի փոխի եվրոպական երկրներում ապաստան հայցողների նոր հոսքերը զսպելուն ուղղված ջանքերը։ Այս տարի կրկին նկատվում է այլ տարածաշրջաններից անօրինական միգրացիայի աճ դեպի ԵՄ երկրներ։ АПБО-ի տվյալներով, 2022 թվականի առաջին չորս ամիսներին 57,8 հազար օտարերկրացի է անօրինական կերպով փորձել հատել ԵՄ սահմանները, ինչը 69 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

kotayk

Լրահոս