11 Հոկտեմբերի, 2022

 «Հրապարակ» օրաթերթը գրում է.

Ani Product

«ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ, Սյունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանի գլխին մութ ամպեր են կուտակվում։ Նա մարզում կատարվող մեծ ծավալի բոլոր աշխատանքները, որոնք կապված են կոմբինատի ֆինանսավորման հետ, իրականացնում է իր եւ մտերիմների ընկերությունների միջոցով: Օրինակ, «Նար-Ար» անվանումով ճանապարհաշինարարական ընկերություն է բացել։ Մեզ ասացին, որ Բաբայանի գործունեության մասին տեղյակ են նաեւ իշխանության վերին էշելոնում։ Տեղեկատվությունը փոխանցելու «սուրբ» գործն իր վրա է վերցրել նրա զարմիկը՝ պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

Ani Product

Զարմիկներն այնքան էլ հաշտ չեն, իսկ Դանիելյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է, եւ գործընթացները գնում են նրան, որ կոմբինատում կառավարության ներկայացուցչին փոխեն: Տեղի ՔՊ-ականները նույնպես դժգոհ են Նարեկ Բաբայանից, ԶՊՄԿ-ում նրա միջնորդությամբ են աշխատանքի ընդունվում: Ասում են՝ Նարեկ Բաբայանը նաեւ լեզու է գտել տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ, ով առանց գլխավոր տնօրեն Խուդոլիի իմացության գործարքների մեջ է մտնում ՔՊ-ականի հետ»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

Լրահոս