8 Հոկտեմբերի, 2022

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Որ ՔՊ-ական Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահ դառնալու հարցը թիմում միանշանակ չի ընդունվել, մի քանի աղբյուրից ենք իմացել։ Ասացին, որ նրա թեկնածությունը հատկապես սվիններով է ընդունել ՔՊ-ի սորոսական թեւը, որտեղ ԿԸՀ նախագահի իրենց թեկնածուն ունեն։ Թե ով է՝ տարբեր անուններ են տալիս։ Բայց որ Հովակիմյանի թեկնածությանը դեմ լինելուց զատ հարցի քննարկումը խորհրդարանում որոշ ՔՊ-ականներ կվերածեին նրա նկատմամբ ծաղրի, դա անհավատալի էր թվում։

Ani Product

Երեկ ՔՊ-ն արտահերթ նիստում քննարկում էր նրա թեկնածությունը, եւ ԿԸՀ նախագահի թեկնածուի՝ Հովակիմյանի, խորհրդարանի ամբիոնից հնչեցրած վերամբարձ ելույթից հետո, թե ինքը կարեւորում է ժողովրդավարության արժեքները եւ դրանց հավատարիմ է, պայքարելու դրա համար եւ կարծում է, որ պետք է սա անել, նա անել ժողովրդավարության, արդար ընտրությունների համար, ՔՊ-ական տարեցներից Հակոբ Ասլանյանի նյարդերը տեղի տվեցին։

Նա հարց տալիս նախ խայթեց, «թե շարունակ լսում եմ՝ «պետք է», «անհրաժեշտ է» եւ նման այլ բառեր»։ Ապա, քամահրական ժպիտը դեմքին, Հովակիմյանին բառացիորեն հետեւյալ հարցն ուղղեց․ «Պարոն Հովակիմյան, ժողովրդավարությունը Ձեզ համար օ՞դ է, ջո՞ւր է, թե՞ կրակ»։ Վահագն Հովակիմյանն անակնկալի եկավ, նախ մի քանի վայրկյան պապանձվեց, ապա պատասխանեց․ «Պարոն Ասլանյան, եթե ուղղակի հարցը տվեցիք․․․ Ժողովրդավարությունն ինձ համար պետության զարգացման բանաձեւ է»։

Հակոբ Ասլանյանը հարկ չհամարեց արձագանքել Հովակիմյանին։ ԿԸՀ ապագա նախագահին հրապարակավ կշտամբեց նաեւ գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, թե ի՞նչ ասել է՝ Հայաստանը սահմանափակ ռեսուրս ունի, սա ի՞նչ խոսույթ է․ «Պարոն Հովակիմյան, Հայաստանի Հանրապետությունում այնքան ռեսուրս կա, որ կարող է 200 մլրդ համախառն ներքին արդյունք ձեւավորի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս