mnews

27 Հուլիսի, 2022

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրանից հետաքրքրվեց վերջապես ինչ ճակատագիր է ունենալու ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացը: Ի պատասխան նա նշեց, որ օրենքը չի սահմանում եթե ԱԺ խորհուրդն այդպես էլ նիստ չգումարի, ապա ինչ է լինելու, ու որն է հաջորդ քայլը: Այսինքն օրենքը հստակություն չի սահմանում, ու, օրինակ, առկախված է մնում, թե ինչ է լինելու ընդդիմադիր պատգամավորների բացակաների հարցը: Խաչատրյանի փոխանցմամբ եթե հուլիսի 28-ի նիստը նորից չկայանա, ապա ԱԺ խորհուրդը նույն օրակարգով եւս մեկ անգամ կարող է նիստ հրավիրել:

Եթե նույն օրակարգով 4-րդ նիստն էլ չանցկացվի, ապա հարցն ինքնաբերաբար կփակվի, կգնա: Իսկ հարցը, թե ի վերջո բացականերն ինչ են լինելու, օդում կախված կմնան, թե այդ գործընթացից հետո անհարգելի բացակաները հարգելի կդառնան, դեռ մնում է չպարզաբանված»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Լրահոս