21 Օգոստոսի, 2018
 Ռուսաստանաբնակ վրացի հայտնի երգիչ Վալերի Մելաձեն հաստատել է լուրերն այն մասին, որ դիմել է Վրաստանի պատկան մարմիններին՝ Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Այդ մասին նա ասել է РБК-ին։

Մելաձեն ընդգծել է, որ չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից։

«Ես ծնվել ու մեծացել եմ Վրաստանում այն ժամանակ, երբ Ռուսաստանի ու Վրաստանի միջև սահմաններ չկային։ Մեր ժողովուրդները պատմականորեն ու հոգով միշտ եղել ու այսօր էլ մնում են եղբոր պես։ Սահմանների առաջացումը մեզ դրեց ընտրության առաջ։ Ես ձեռնարկեցի քայլեր, որ ջնջեմ այդ սահմանն ինձ համար»,- ասել է Մելաձեն։

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ երգիչը որոշել է օգտվել Վրաստանում տարածված նոր օրենքից, ըստ որի նախկինում այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու համար վրացական քաղաքացիությունից հրաժարված անձինք կարող են վերականգնել այն։

Մելաձեն այժմ գտնվում է հայրենի Բաթումում, որտեղ օգոստոսի 18-19-ը ելույթ է ունեցել երգիչ ու դերասան Վախթանգ Կիկաբիձեի պատվին կայացած համերգներին։

 

 

 

kotayk

Լրահոս