Ազգային ժողովի պատգամավոր, ազատազրկման մեջ գտնվող Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը գրեթե ամեն օր ու ամեն պահի ֆեյսբուքյան անձնական էջին սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ստանում։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մկրտչյանը տեղեկացրել է, որ զանգել է ոստիկանություն և ներկայացրել հաղորդում հանցագործության մասին։«
Ֆեյսբուքյան անձնական էջում օգտատերը սպառնալիքներ է հնչեցնում՝ գրում է՝ տանդ հասցեն ասա, գանք քեզ մորթենք, հազար կտոր անենք ընտանիքիդ անդամների հետ։ Ու էս ամենը էն պատճառով, որ ես պաշտպանում եմ Մանվել Գրիգորյանի շահերը»,- ասել է փաստաբանը։