Ծնվել է Քրիստինե Պեպելյանի առաջնեկը: Երգչուհին տղա է ունեցել, որին Արեգ է անվանել։
Լուրն այսօր է տարածվել՝ ֆեյսբուքում։
Ալեն Սիմոնյանն իր էջում բարձրաձայնել է այս մասին՝ հեշթեգով նշելով, որ քեռի է դարձել. «Պեպելյան ջան, աչքներս լույս լինի։ Անկեղծ, շատ ուրախացրիր քո՝ մայր դառնալու լուրով: Աստված պահապան»,- գրել է Ալեն Սիմոնյանը՝ հրապարակելով գեղեցիկ լուսանկար: Երգչուհու պատասխանն ընկերոջ գրառմանը չի ուշացել. «Շնորհակալ եմ շատ»,- նշել է Քրիստինեն: