armtimes.com-ի տեղեկություններով, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդին Պավել Բաղմանյանը, ազատվել է ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր մաքսային տեսուչի պաշտոնից:
Տեղեկացանք, որ Բաղմանյանն աշխատանքից ազատվել է թավշյա հեղափոխությունից հետո հուլիսին, սակայն այդ մասին որեւէ հրապարակում չի եղել:
Պավել Բաղմանյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի որդին է:
Նշենք, որ Բաղմանյանը այս պաշտոնը ստանձնել էր 2017 թվականի հուլիսին:
Նյութը սկզբնաղբյուր կայքում
31