Մասնավորապես, «Հայկական ժամանակ»-ին հայտնի էդարձել, որ մեկ ամիս առաջ Գևորգյանը միայն 2 բենզալցակայան է ձեռք բերել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում և հարակից տարածքներում: Մրգաշատից Արմավիր և Մրգաշատից Մեծամոր տանող ավտոճանապարհներին պատգամավորը ևս ունի բենզալցակայաններ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ Նահապետ Գևորգյանը մինչ այս էլ ուներ բենզալցակայաններ և որոշել է բիզնեսն ընդլայնել:
Կրկին Գևորգյանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ պատգամավորը Մրգաշատում և համայնքից դուրս գտնվող բենզալցակայաններից մեկը ձեռք է բերել Մրգաշատում բնակվող հայտնի գործարար Երոյից Երվանդ Ոսկանյանից: Վերջինս, սակայն սկզբնական շրջանում դեմ է եղել իր բենզալցակայանները վաճառելուն, սակայն Գևորգյանին հաջողվել է կլորիկ գումարով ձեռք բերել այն:
Մանրամասները «Հայկական ժամանակ»-ի համարում: