16 Հունվարի, 2017

 «Հրապարակ»-ի լրագրող Վահե Մակարյանը դատի է տվել ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցն ընդունվել է վարույթ ու Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, մայիսի 18-ին տեղի է ունենալու խորհրդարանական ընտրություններից հետո: Դատական գործը մակագրված է դատավոր Էդիկ Ավետիսյանի անունով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանությունում նյութեր են պատրաստվում լրագրողին հարվածելու դեպքի առթիվ։
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և իր միջև միջադեպ է եղել, որի ընթացքում պատգամավորը հարվածել է իր աչքին, ինչպես նաև հայհոյանքներ ուղղել:

Լրահոս