««Սասնա ծռեր» խմբի անդամների գործը քննող Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի դիմացել. երեկ «Սասնա ծռերի» դատի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է, և ստիպված է եղել ընդհատել նիստը:
Բացի այդ, ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, այս տարվա ընթացքում շուրջ 8 դատավոր դիմում է գրել դատարանների նախագահների խորհուրդ և հայտնել, որ իրենց բաշխվելիք քրեական կամ, առհասարակ, քաղաքացիական գործերի ցանկից հանեն կամ սահմանափակեն իրենց տրամադրվող գործերը ծանրաբեռնվածության պատճառով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ դատարանների խորհուրդ նման դիմում ներկայացրել է նաև Արտուշ Գաբրիելյանը, դիմումը բավարարվել է. մինչև 2017թ. դեկտեմբերի 29-ը ներառյալ նրա անունը հանվել է գործերի բաշխման ցանկից: Նա կզբաղվի միայն «Ծռերով»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում