20 Մարտի, 2022

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է իր իրավահաջորդ Ջո Բայդենին Ռուսաստանի միջուկային ներուժի վախի պատճառով Ուկրաինայում արյունահեղությունը չդադարեցնելու մեջ ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, աղետ է… Մենք պետք է դադարեցնենք այս խելագարությունը։ Բայդենն ասում է. «Մենք չպետք է հարձակվենք, սա միջուկային տերություն է։ Մենք չպետք է սա անենք… Նա այնքան է վախենում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում իր կողմնակիցների հանրահավաքում։

Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը լիներ նախագահ, Ուկրաինայում հակամարտություն չէր լինի։

 

kotayk

Լրահոս