17 Մարտի, 2022

Այսօր Ուկրաինայի ԶՈՒ-երը Խարկովի մոտակայքում գնդակոծել են փախստականների շարասյունը։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ

պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

Նա մասնավորապես նշել է․

«Այսօր Խարկովի ուղղությամբ ուկրաինական կողմը հերթական անգամ կրակել է մարդասիրական միջանցքով դեպի Ռուսաստան շարժվող փախստականների ավտոբուսների շարասյան վրա, ինչի հետևանքով չորս մարդ զոհվել է։ Վիրավորների թիվը ճշտվում է»։

Նա ուկրաինական կողմից պահանջել է խստորեն պահպանել բոլոր պայմանները, որպեսզի հնարավոր լինի բոլոր ուղղություններով մարդասիրական միջանցքների անվտանգությունն ապահովել։

 

kotayk

Լրահոս