15 Ապրիլի, 2024
Ձեր հարցը տպավորություն է ստեղծում, թե խաբեց, չեկավ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից տավուշցիներին տված խոստմանը։

«Չէ, ոչ թե խաբեց ու չեկավ, այդ ընկալումները եկեք դուրս հանենք, մենք գնում ենք մի գործընթացի, որտեղ բոլորս անխընտիր նույն պրոցեսի միջով ենք անցնելու»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ասել է՝ կգնա։

«Եկեք չֆիքսվենք խոստացած ժամկետի վրա՝ յո՞թ, տա՞սը, թե տասնհի՞նգ օրից կգնա, խոսքը գնացել է պրոցեսին զուգահեռ մեր հայրենակիցների հետ խոսակցությունների մասին»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց․ «30 տարի ստիպում եք մեզ սիրել «ուրիշինը» (չակերտները` Newspress.am-ի), ինչի՞ համար, այստեղ ձեր ոտքերի տակ հող կա, գնացել «կպել եք» միջազգայնորեն ճանաչված «ուրիշի» (չակերտները` Newspress.am-ի)հողերից, ի՞նչ եք ուզում, ես չեմ հասկանում»։

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ առանց պետական սահմանի արձանագրման մենք տևական խաղաղության մասին երազել նույնիսկ չենք կարող։

«Հիմա Փաշինյանը 10 օրից, թե 15 օրից կգնա դա էլ խնդիր չէ, վարչապետը չի խուսափում որևէ ծանր հանդիպումից»,- ասաց նա։

kotayk

Լրահոս