20 Ապրիլի, 2023
ԻԻՀ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը Բաքվի իշխանություններին հորդորել է չփորձել Իրանի համբերությունը: Այս մասին գրել է Parstoday.ir-ը։

Շահրիար Հեյդարին ասել է. «Ադրբեջանն Իրանի համեմատ տարբեր հարթություններում թույլ է: ԻԻՀ առաջատար դիրք ունի տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի կառավարությունը գործում է այլ երկրների ազդեցության տակ»:

Նա նշել է, որ Իրանն Ադրբեջանին խորհուրդ է տալիս պահպանել անկախություն ու ուշադրություն դարձնել ներքին հնարավորություններին, իսկ այն երկիրը, որն ամբողջությամբ կախված է ուրիշներից, չի կարող կայուն լինել։

Հեյդարին ասել է. «Իրանն օտար երկրների փոխարեն մշտապես կենտորնացել է տարածաշրջանային կարողությունների վրա, այդ թվում ուշադրություն դարձրել հենց Ադրբեջանին: Իսկ սպառնալիքները, մեր կարծիքով, մանկամտություն են և անկարևոր: Մենք Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ ենք տալիս չփորձել Իրանի համբերությունը»։

Աղբյուր՝ News.am 

kotayk

Լրահոս