ԱՄՆ վարչակազմը վերջին մի քանի օրվա ընթացքում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ մեծ առաջընթաց է գրանցել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես կասեմ, որ մենք շատ առաջընթաց ենք գրանցել Ուկրաինայի հարցում և մեծ առաջընթաց՝ Ռուսաստանի հարցում վերջին մի քանի օրվա ընթացքում»,- ասել է Թրամփը։
Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը կցանկանար երկխոսություն վարել Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ միջուկային զենքից ազատվելու համար։ Նրա խոսքով, Չինաստանը միջուկային զինանոցով կհասնի ԱՄՆ-ին և Ռուսաստանին 4-5 տարում։
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան ստիպված կլինի ընդունել խաղաղ համաձայնագիրը, քանի որ այլընտրանք չունի։
74