3 Հունիսի, 2022

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունենալու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը։

Այս մասին տեղեկացրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխանցում է «Արմենպրես»-ը։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված աշխատանքային խումբը վերջին անգամ հանդիպել էր 2021թ. դեկտեմբերին։

 

kotayk

Լրահոս