8 Մարտի, 2025

Բաքվից Ռուբեն Վարդանյանին թողել են ուղերձ հղել, իսկ Հայաստանում Փաշինյանն այն արգելել է հեռարձակել Հանրային հեռուստատեսությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը.

«Բաքվից Ռուբեն Վարդանյանին թողել են ուղերձ հղել սեփական ժողովրդին, իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն այն արգելել է հեռարձակել Հանրային հեռուստատեսությամբ։

Ի՞նչ կարող է անել գործող իշխանությունը գերիների հարցով։

Օրինակ՝ առնվազն չարգելել այդ մասին խոսել բոլորիս հարկերով սնվող Առաջին ալիք֊ով։

Այսօր, Հայաստանի թիվ մեկ հանրային թեման Բաքվում պահվող գերիների հարցն է, որի մասին որևէ անդրադարձ չի արվել Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ»:

Լրահոս