14 Մարտի, 2023

Հեղափոխությունը կանգնած չի, հեղափոխությունն էս պահին էլ է ընթանում, էս խոսակցությամբ էլ է ընթանում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հերթական անգամ կրկնեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է։

«Հայաստանում և՛ պրոռուսական ցույցեր են լինում, և՛ պռոուկրաինական, և՛ հակակառավական»,- նկատեց Փաշինյանը։

Նա պատմեց նաև մի պատմություն։

«Մեր գործընկերներից մեկն ինձ ասաց, թե՝ ձեր երկրում իմ մասին վատ ֆիլմեր են ցույց տալիս»,- սկսեց նա իր պատմությունն ու ներկայացրեց, թե այդ զրույցից հենց առաջ, հետաքրքիր զուգադիպությամբ, իբր շատ պատահաբար, նա իր ընտանիքի հետ սրճել է մի սրճարանում, որի հենց դեմ դիմաց աչքով է ընկել «Իշխանություն» ֆիլմի գովազդային պաստառը։ Նա նշեց, որ չգիտեր այդ մասին։ Փաշինյանը լրագրողների մոտ  ներկայացրեց, թե իբր անգամ վերնագրին ծանոթ չէր։

«Էսպես դեմս եկավ՝ Իշխան․․․  ի՞նչ, ինչ-որ մի հատ անուն, չգիտեմ և պարտադիր էլ չէ, որ իմանամ, հիշեցի, որ տենց մի հատ ֆիլմ կա, չգիտեի, բայց աչքովս ընկավ։ Փաստորեն, խիստ հակաիշխանական ֆիլմ ցուցադրվում է թիվ մեկ կինոթատրոնում»,- ասաց Փաշինյանն ու նկատեց, որ իր զրուցակցին «մխիթարել է»՝ ասելով, որ նա դեռ չգիտի, թե հենց իր՝ Փաշինյանի մասին ինչ ֆիլմ են ցույց տալիս։

Փաշինյանը խոստացել է, որ երբ վերադառնա Հայաստան, տոմս կուղարկի ֆիլմից, ու կգան դիտելու, և փակել է խոսակցությունը։

 

kotayk

Լրահոս