31 Մարտի, 2025

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գյումրիում ու Փարաքարում երեկ կայացած ընտրության արդյունքները նորից ցույց տվեցին, որ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է։

Նույնը տեղի էր ունեցել 2023-ին Երեւանում, որտեղ ՔՊ-ն հավաքեց 32 տոկոս (ի դեպ, ավելի քիչ, քան երեկ Գյումրիում)։

Ուղղակի այն ժամանակ Джексон оказался женщиной — ընդդիմադիր դիրքավորված Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» ու «Հանրային ձայնը» ապահովեցին ՔՊ-ի վերարտադրությունը։

Անսկզբունքային, անհեռատես ու անպիտան իշխանությանն արժանի այս արդյունքը պետք է ամրագրել համապետական ընտրություններում՝ 2026-ի ամռանը։

Չնայած, չի բացառվում, որ շաբաթը ուրբաթից շուտ գա»։

Լրահոս