Իրանի հետ հարաբերությունները շատ ավելի լավն են, քան նախորդ վարչակազմերի օրոք էին, այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Մեր հարաբերություններն Իրանի հետ այժմ բոլորովին այլ են և շատ ավելի լավ, քան նախորդ վարչակազմերի օրոք էին։ Ի տարբերություն Օբամայի հարյուրավոր միլիարդավոր դոլարների վճարումների, այդ թվում՝ 1.7 միլիարդ դոլար կանխիկ, կանաչ թղթադրամներ, ոչ մի փող ձեռքից ձեռք չի անցնի։
Հարմար ժամանակին, երբ իրավիճակը հանդարտվի, մենք կգանք և կհավաքենք հզոր գրանիտե լեռների տակ խորը թաղված միջուկային փոշին՝ շնորհիվ մեր հրաշալի B-2 ռմբակոծիչների և նրանց հանճարեղ օդաչուների, իսկ հետո կաղքատացնենք և կոչնչացնենք այն՝ լինի դա Իրանում, թե Միացյալ Նահանգներում։
Մենք անհամբեր սպասում ենք Իրանի և ամբողջ Մերձավոր Արևելքի հետ համագործակցությանը երկար տարիներ։ Հուսով եմ, որ այս գործընթացը արագ, հեշտ և հարթ կլինի։ Հակառակ դեպքում, մենք ունենք բացարձակ այլընտրանք, որը, հուսով եմ, այլևս երբեք չի օգտագործվի»,-գրել է նա։