13 Հունիսի, 2026

Նիկոլ Փաշինյանը սեփական ժողովրդին պատերազմով ահաբեկեց, բայց այդ դեպքում էլ իր նպատակին չհասավ, գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

«Ողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը պնդել է,որ եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա սեպտեմոերին աղետալի պատերազմ է սպասվում։

Սա սեփական ժողովրդի նկատմամբ ուղիղ շանտաժի ու ահաբեկման դրսեւորում է։

Նման վախի ու սպասվող պատերազմի մթնոլորտում ժողովրդի մի լուրջ հատված ահաբեկված ձայն է տվել ՔՊ-ին։

ՔՊ-ն նույնիսկ այս պարագայում չստացավ սահմանադրական մեծամասնություն ու իր իսկ պնդումով սեպտեմբերին պետք է սպասել պատերազմի։

Բայց երեկ Նիկոլը քեֆ-ուրախության մեջ էր։

Ինչի՞ վրա է քեֆի մեջ, եթե իր իսկ պնդումով պատերազմ է լինելու։

Սա է դրանց քաղաքական պատկերը… սուտ, կեղծիք, շանտաժ, ռեպրեսիաներ»:

2021-ին խաբեց ու ասեց՝ Արցախի անջատում հանուն փրկության ՝ բերելով Արցախի կորուստ ու հայաթափում,իսկ 2026-ին էլ ՝ պստերազմով վախեցնելով շահեց ձայներ՝

ընտրությունից հետի ասելով ,որ պատերազմ չի սպասվում։

Ո՞նց ուզում՝ ֆռռցնում է հասարակությանը։

Հին հույն փիլիսոփա Հերակլիտն ասում էր՝ նույն գետն երկրորդ անգամ չես մտնի, բայց մենք հերթական անգամ մտանք նույն գետը։

Հ.Գ. Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի թիրախային մերկացնել նիկոլական ստերը,պայքարել բացառապես նիկոլիզմի դեմ,տուրք չտալ էմոցիաներին ու ներընդդիմադիր փոխհրաձգություն չիրականացնել,մանդատ վերցնել-չվերցնելը «հայոց հարց» չսարքել։

Մեր պետության ներքին սպառնալիքը նիկոլիզմն է. հետեւաբար պետք է կենտրոնանալ նրա դեմ պայքարելու, այլ ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից։

Լրահոս