31 Մայիսի, 2023
Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս կայացած հեռախոսազրույցում հաստատել են տեսանելի ապագայում անձնական հանդիպում կազմակերպելու իրենց մտադրությունը, լրագրողներին հայտնեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է TASS գործակալությունը։

«Իսկապես, երբ Պուտինը զանգահարեց և շնորհավորեց Էրդողանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, նախագահները հաստատեցին տեսանելի ապագայում երկկողմ հանդիպում կազմակերպելու իրենց մտադրությունը: Որտեղ և կոնկրետ երբ կլինի, մնում է համաձայնեցնել՝ հաշվի առնելով ժամանակացույցերը։ Երկու նախագահների ըմբռնումը, որ պատրաստվում են նման հանդիպման, կա», – ասաց Պեսկովը։

Zham.am

kotayk

Լրահոս