Հայաստանը պատրաստ է 1 ամսում ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեսքտը և ստորագրել այն։ Այս մասին Տալլինում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնայի հետ համատեղ ասուլիսում։
«Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են: Մենք գրեթե վերջնական տեսքի ենք բերել խաղաղության պայմանագրի նախագիծի տեքստը: Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջովին ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեքստը և պայմանագիրը ստորագրել: Չեմ կարող ասել, թե մեր ադրբեջանցի գործընկերներից դրական արձագանք ենք տեսել այս առաջարկին խաղաղության պայմանագիրը մեկ ամսում ստորագրելուն… Իսկապես հավատում եմ, որ Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և խաղաղություն բերելու պահ է ստեղծվել»,- ասել է ԱԳ նախարարը:
18